211652_close_icon
views-count3371 դիտում article-date 21:01 15-07-2016

Մարիո Գյոտցեն 28 մլն եվրոյի դիմաց վերադառնում է «Բորուսիա»

Դորտմունդի «Բորուսիան» մոտ օրերս կհայտարարի Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարիո Գյուտցեին ձեռք բերելու մասին: Դորտմունդցիները Գերմանիայի հավաքականի խաղացողի համար «Բավարիային» կվճարեն» 28 մլն եվրո, իսկ Գյոտցեի հետ կկնքեց 5-ամյա պայմանագիր: Հիշեցնենք, որ Գյոտցեն «Բորուսիայի» սան է և 2013 թվականին 37 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բավարիա», ինչը սրեց այս երկու ակումբների միջև հարաբերությունները: Առ այսօր էլ դորտմունդյան ակումբի երկրպագուների մեծամասնությունը Գյոտցեին մեղադրում է թիմին դավաճանելու մեջ:

Նմանատիպ նյութեր