2960 դիտում
00:02 22-07-2016
Հաջող մասնակցություն և օլիմպիական ոսկի. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը` Ռիո մեկնող օլիմպիականներին. ֆոտոշարք
Հաշված օրեր անց Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում կմեկնարկեն ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ:
Մրցատեղի մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Խաղերին մասնակցող մարզիկներին և մարզիչներին: Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Հարգելի մարզիկներ և մարզիչներ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում:
Առաջին հերթին դուք ձեր երկրի և հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու և աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք շատ երկար ենք սպասել բաղձալի ոսկուն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, բարի ճանապարհ և Աստված ձեզ պահապան»:
Հանդիպման ընթացում հավաքականի մարզիչները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին` հայկական սպորտին աջակցելու և սատարելու համար: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց մինչ այս կատարած աշխատանքը և պատմեց Ռիոյում սպասվելիք իրադարձությունների մասին:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բաղկացած է 72 անդամներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
3999 դիտում
14:09 26-07-2016
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ողջույնի խոսք է հղել հայ օլիմպիականներին
3637 դիտում
10:02 14-08-2016
Ռիո-2016. ՀՀ և ՀԱՕԿ նախագահները Բրազիլիայում հանդիպեցին հայ օլիմպիականներին. ֆոտոշարք
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը