211652_close_icon
views-count3697 դիտում article-date 10:02 14-08-2016

Ռիո-2016. ՀՀ և ՀԱՕԿ նախագահները Բրազիլիայում հանդիպեցին հայ օլիմպիականներին. ֆոտոշարք

Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերը շարունակվում են: Այսօր՝ օգոստոսի 13-ին, հայ օլիմպիականների հետ հանդիպելու էին եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկներն ունենալու են հաջողություններ և հիշեցրել է, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումն ավելի է արժևորվելու: Օլիմպիական ավանում հայ մարզիկներին դիմեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. «Հարգելի օլիմպիականներ, ամենակարևորը դուք գիտեք, որ դուք ուժեղ եք: Այսօր ամբողջ հայ ազգը ձեր հաջողությանն է սպասում: Օր ու գիշեր սպասում ենք ձեր հաղթանակներին: Բոլորն էլ գիտեն, որ մենք մեդալների իրական հավակնորդներ ունենք: Կարող էինք արդեն նվաճած մեդալներ ունենալ, եթե Անդրանիկ Կարապետյանը ցավալի վնասվածք չստանար: Ելույթներից առաջ հաղթանակի տրամադրվեք: Դուք պետք է հնարավոր ամեն ինչ անեք, որ արժանի ներկայանաք: Եկել ենք այստեղ, ձեզ երկրպագելու և աջակցելու համար: Աստված ձեզ պահապան լինի, սպասում ենք մեդալների»: Հաջորդող օրերին ՀՀ և ՀԱՕԿ նախագահները ներկա կլինեն հայ օլիմպիականների ելույթներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր