211652_close_icon
views-count2624 դիտում article-date 11:27 22-07-2016

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ

Հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ` տեղում ծանոթանալու Ծառայության մարզային բաժնի և բաժանմունքների գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև հստակեցնելու աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական քայլերը։ Մասիսի, Վեդու բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են իրականացվող աշխատանքներն ու դրանց արդյունքները, աշխատանքային պայմանները։ Ծառայության մարզային բաժնում՝ Արտաշատում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Ծառայության գործառույթների անխափան իրականացման կարևորությանն ու այն հիմնարար սկզբունքներին, որոնցով բացառապես պետք է առաջնորդվի յուրաքանչյուր հարկադիր կատարող։ «Եղե՛ք ազնիվ ինքներդ ձեր և ստանձնած պարտավորությունների առաջ։ Եղե՛ք նախաձեռնող և հետևողական ձեր ամենօրյա աշխատանքում»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։ Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Արմեն Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր