«Մանչեսթեր Յունայթեդը» Ժեզուսի համար առաջարկում է 35 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդը» բրազիլական «Պալմեյրասի» հարձակվող Գաբրիել Ժեզուսի համար պայքարի մեջ է մտել: Նշենք, որ Ժեզուսին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին»:
Մանկունյանցիները 19-ամյա տաղանդի համար պատրաստ են վճարել 35 մլն եվրո` գումմարած պարգևավճարները:
Ավելի վաղ «Պալմեյրասը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը` 32 մլն եվրոյի չափով: Սպասվում է, որ Ժեզուսը «Սիթիի» հետ 5-ամյա պայմանագիր կկնքի դեկտեմբերին: