211652_close_icon
views-count1672 դիտում article-date 12:27 22-07-2015

«Մանչեսթեր Յունայթեդը» Սերխիո Ռամոսի համար առաջարկեց 60 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի շուրջ: Մանկունյանցիները հերթական առաջարկն են արել Ռամոսի համար. այս անգամ անգլիական թիմը պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո: Նշենք, որ Ռամոսը նախկինի պես ցանկանում է լքել «Ռեալը»: Եթե «Ռեալը» ընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, ապա մանկունյանցիներն էլ կհամաձայնվեն շարունակել բանակցությունները իրենց դարպասապահ Դավիդ դե Խեայի տրանսֆերի շուրջ: Ընդ որում, Կիկո Կասիլյային ձեռք բերելուց հետո «Ռեալը» կարող է հետաձգել դե Խեային ձեռք բերելու հարցը մինչև հաջորդ ամառ, երբ իսպանացի դարպասապահի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կավարտվի և նա կդառնա ազատ խաղացող:

Նմանատիպ նյութեր