211652_close_icon
views-count1542 դիտում article-date 16:46 23-07-2016

Երևանը ճանաչվել է «Լավագույն մարզական ընտանիք 2016» մրցույթի հաղթող

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի հետ միասին Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում հետևել է ՀՀ Նախագահի մրցանակի համար արդեն 13-րդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 2016թ. եզրափակիչ փուլի մրցումներին: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև մարզպետներ և պաշտոնատար այլ անձինք: «Լավագույն մարզական ընտանիք-2016» մրցույթն անցկացվել է երեք փուլով, չորս տարիքային խմբերով՝ 6-7 մրցաձևերում: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած 144 ընտանիք` ՀՀ մարզերից, Երևան քաղաքից և Արցախից: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են նաև հաշմանդամ անձ ունեցող 22 ընտանիքներ: Ընդհանուր թիմային հաշվարկով երևանյան ընտանիքները հավաքել են 2006 միավոր և գրավել առաջին տեղը` չորրորդ տարին անընդմեջ արժանանալով ՀՀ Նախագահի գավաթին, որը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Շնորհավորելով երևանյան պատվիրակության անդամներին փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ լինելու է մարզասեր ընտանիքների կողքին ու անելու է հնարավորը բնակչության շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու, ինչպես նաև ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարն ամրապնդելու ուղղությամբ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր