1946 դիտում
16:59 23-07-2016
Բեյրութի «Քնար» պարային համույթը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
Հուլիսի 23-ին Բեյրութի Համազգային հայ կրթական և մշակութային միության «Քնար» պարային համույթը հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Պարախումբը մասնակցում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: Համույթ, որը հանդես է եկել տարբեր բեմերում:
Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը շնորհավորեց «Քնար» պարային համույթի ղեկավարներին և անդամներին ոչ միայն հիմնադրման 60-ամյակի առթիվ, այլև Մայր Հայրենիքում հոբելյանական տարում «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու առիթով և մաղթեց ստեղծագործական նոր նվաճումներ, նոր բեմեր ու նորանոր ծրագրեր կյանքի կոչելու հնարավորություն:
Նա իր հիացմունքը հայտնեց բազմավաստակ, հարուստ պատմություն ունեցող պարախմբի բոլոր տարիների նվիրյալներին` հովանավորներին, պարուսույցներին, ովքեր սփյուռքահայ երիտասարդների մեջ ազգային պարի միջոցով սերմանում են սեր դեպի ազգային մշակույթը: Նա նշեց, որ «Քնար» պարախումբը զինվորագրվել է սփյուռքի ինքնության գոյապայքարին և 60 տարի անընդմեջ պարարվեստի միջոցով հայապահպանության իր ուղին է կերտել: Պարախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Հայաստանում, Ֆրանսիայում, Քուվեյթում, Իրանում, Կիպրոսում, Սիրիաում և այլ երկրներում,ամենուրեք թնդացրել է հայ պարը` արթնացնելով հայրենիքի, ազգային մշակույթի հանդեպ հետքրրություն ու սերը:
Սերժ Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց հախարարության ծրագրերին և, մասնավորապես, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին ակտիվորեն մասնակցելու համար և, կատարելով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանը, համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության հայեցի ուսուցման և դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու, Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը շնորհեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Բեյրութի «Քնար» պարախմբին:
Շնոորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և նման բարձր պատվի արժանացնելու համար` ելույթ ունեցավ ՀՄԸՄ երևանյան գրասենյակի ղեկավար Լիլիթ Գալստյանը, որը մասնավորապես ասաց. «Սիրելի' համազգայիններ, եկեք բոլորս միասին շնորհակալություն հայրենի կառավարությանը, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարությանը և անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին` այս սրտաբաց ընդունելության և բարձր գնահատանքի համար, թեև ՀՄԸՄ-ն արդեն 88 տարեկան է, սակայն հատկապես հզորացել է վերջին 25 տարիներին, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումից հետո` շնորհիվ նախարար Հրանուշ Հակոբյանի: Եկե'ք շնորհակալ լինենք հայրենի կառավարությանը, ՀՀ սփյուռքի նախարարությանը, անձամբ նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին` մեր աշխատանքը ըստ արժանավույն գնահատելու, մեզ ոգևորելու, Հայրենիքի հետ մեզ կապելու համար»:
Այնուհետև ելույթ ունեցան «Քնար» համույթի ղեկավարները և կատարողները, որոնք բոլորն էլ բարձր գնահատեցին հայրենական իշխանությունների ջանքերը Սփյուռք-Հայաստան կապերն ամրապնդելու և սփյուռքյան կառույցների աշխատանքները ուղորդելու և ըստ արժանավույն գնահատելու համար:
Նմանատիպ նյութեր
1942 դիտում
18:45 28-07-2016
Բոստոնի «Սայաթ-Նովա» պարախումբը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»