46028 դիտում
23:13 23-07-2016
Դաժան ու ողբերգական դեպք Շիրակի մարզում․ Վահրամաբերդի լճից ջրասուզակը դուրս է բերել 21-ամյա երիտասարդի դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրամաբերդի լճում՝ եկեղեցու ետնամասում 21-ամյա տղա է խեղդվել, և դին հայտանբերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ մարզի փրկարարական վարչության պետ՝ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Գյումրու շտապօգնության խումբը, ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ ջրահեղձ է եղել Գյումրի քաղաքի Գարեգին 1 փողոցի բնակիչ, 21-ամյա Արտակ Պողոսյանը։ Վերջինիս դին հայտնաբերելու նպատակով ժամանել են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրասուզակների խումբը։
Որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից մասնակցել է գրեթե ողջ գյուղը, Վահրամաբերդի գյուղապետ՝ Աղվան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամը 20։15-ի սահանններում որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում ջրասուզակը կարողացել է ափից մոտ 4 մետր հեռվորության վրա և 3 մետր խորությունից դուրս բերել Ա․ Պողոսյանի դին։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)