253826 դիտում
20:28 03-06-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. «Վոլնակ» ՍՊԸ-ին պատկանող արհեստական լճից ջրասուզակը մի քանի ժամ որոնողական աշխատանքների արդյունքում դուրս է բերել 18-ամյա տղայի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանանդ գյուղի մոտակա լճում քաղաքացի է ջրահեղձ եղել և դին հայտնաբերելու և դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ այնուհետև թիվ 27 փրկարարական ջոկատը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Բաղրամյանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քանի որ կարիք է եղել ջրասուզակի, ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 17 փրկարարական ջոկատը և ջրասուզակը:
Ժամեր անց ջրասուզակը լճից դուրս է բերել 18-ամյա Մկրտիչ Պետրոսյանի դին:
Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արհեստական լիճը պատկանում «Վոլնակ» ՍՊԸ-ին:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+