1298 դիտում
13:41 25-07-2016
Հայ աշակերտները օլիմպիական նոր հաջողություններ են գրանցել
Վիետնամի Հանոյ քաղաքում հուլիսի 17-ից 24-ը կայացած 2015-2016 ուստարվա "Կենսաբանություն" առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմը կրկին արձանագրել է հաջողություն՝ շահելով երեք բրոնզե մեդալ: Մեդալների են արժանացել՝ "Քվանտ" վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանը, Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի սան Հայկ Հարությունյանը և "Այբ" ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Աղաբեկյանը:
ՀՀ հավաքականը ղեկավարել են Գայանե Ղուկասյանը՝ ԵՊՀ և Մերի Հովսեփյանը՝ "Այբ" ավագ դպրոց:
Նշենք, որ օլիմպիադային Ադրբեջանի հավաքականն արժանացել է 1 պատվոգրի, Ռուսաստանի թիմը նվաճել է 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, Իրանի հավաքականը՝ 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Թիմային արդյունքում հաղթող է ճանաչվել է Սինգապուրի հավաքականը՝ նվաճելով ՝ 4 ոսկե մեդալ: Վրաստանի և Թուրքիայի հավաքականները մնացել են առանց մրցանակի:
Հիշեցնենք, որ Հայաստանի երեք թիմերը՝ ընդամենը 15 մասնակից, մասնակցելով միջազգային երեք օլիմպիադաների՝ "Մաթեմատիկա", "Ֆիզիկա" և "Կենսաբանություն" առարկաներից, արժանացել են 12 մեդալի՝ ոսկի՝ 1, արծաթ՝ 3, բրոնզ՝ 8 և պատվոգիր՝ 1:
Նմանատիպ նյութեր
1231 դիտում
14:28 07-11-2018
Հայ աշակերտները նոր հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում
2635 դիտում
20:38 29-11-2024
Հայ պատանի շախմատիստները հաջողություններ են գրանցել Իտալիայում
Այս բաժնից
940 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
859 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1099 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն