2185 դիտում
17:30 25-07-2016
Կխստացվի վերահսկողությունը արհեստական ջրավազաններում լողալու արգելքի ուղղությամբ
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ հունիսի 1-ից մեկնարկած «Երևանյան ամառ 2016» միջոցառումների եռամսյա ծրագրով վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որոնց անմիջական մասնակիցն են դառնում նաև կարիքավոր ընտանիքների և հատուկ խմբերի երեխաները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ծրագրով նախանշված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ վերահսկողությունն ու դրանց պատշաճ իրականացումը:
Հաշվի առնելով երեխաների և պատանիների կողմից, ամռան շոգ եղանակով պայմանավորված, արհեստական ջրավազաններում հաճախակի նկատվող լողալու դեպքերը քաղաքապետ Տարոն Մարգարյանը առողջապահության վարչությանը և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ առնել վերոնշյալ տարածքները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, նաև իրազեկել դրանցում լողալու հնարավոր վտանգների մասին:
«Հատկապես երեխաներն ու պատանիները ամռան այս շոգ օրերին օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը կարող է վտանգել նրանց առողջությունը: Վարդավառի տոնին, անշուշտ, մեր կողմից որոշակի բացառություններ արվում են, և երեխաներին թույլատրվում է լողալ չնախատեսված լողավազաններում: Բայց այդ ժամանակ հատուկ նախապատրաստական աշխատանք է տարվում ու տարածքը հարմարեցվում է տոնական միջավայրին: Բայց մնացած բոլոր դեպքերում դա վտանգավոր է: Այդ ջրավազանների ջուրը, ինչպես նաև կառուցվածքը, նախատեսված չէ լողալու համար, ինչի մասին պետք է պարբերաբար իրազեկել ու բացատրական աշխատանքներ տանել հատկապես ծնողների շրջանում՝ հորդորելով թույլ չտալ իրենց երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Խորհրդակցության շրջանակում բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են կանաչապատման, այգիների մաքրման և ծաղկային տարածքների ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ըստ ժամանակացույցի շարունակվում են չորացած և ընկնելու վտանգ ներկայացնող ծառերի նկատմամբ մասնագիտական միջամտությունները, ինչպես նաև ծառերի և թփերի բուժման աշխատանքները: Բացի այդ, զեկուցվել է, որ ոռոգման ցանցի անխափան աշխատանքի կազմակերպման ուղղությամբ ևս իրականացվում է մշտական հսկողություն: Այս համատեքստում նշվել է, որ ջրի ճնշման խնդրով պայմանավորված ոռոգում չի իրականացվում Սարալանջի հին և նոր փողոցների միջև գտնվող տարածքում: Քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակում լուծել խնդիրն ու ապահովել նաև տվյալ տարածքի լիարժեք ոռոգումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
744 դիտում
16:03 29-06-2015
Կխստացվի վերահսկողությունը մայրաքաղաքի արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»