211652_close_icon
views-count1461 դիտում article-date 10:51 26-07-2016

Հետաձգվել է ամերիկյան ամենաթանկ ավիակրի շահագործումը

ԱՄՆ-ում կրկին հետաձգել են երկրի պատմության մեջ ամենաթանկ ավիակրի՝ CVN-78 Jerald Ford-ի շահագործումը: Այդ մասին նախօրեին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի՝ Գործառնական փորձարկումների ու գնահատականների վարչության ղեկավար Մայքլ Գիլմորին: Վերջինիս՝ հունիս ամսին հրապարակած զեկույցում նշվում է նավի վրա օդանավերի վայրէջքի ու նրանից օդ բարձրանալու խնդիրների, թիրախային տեխնիկայի տեղաշարժման, այնտեղ տեղակայված ՀՕՊ համակարգերում առկա անսարքությունների մասին: Գիլմորի խոսքով՝ իրենք ստիպված են լինելու վերանախագծման անցնել, ինչը ավիակրի շահագործումը կհետաձգի առնվազն մինչև 2017 թվականը: Ավիակրի վրա ծախսվել է մոտ 13 մլրդ դոլար: Նրա շինարարությունը սկսվել է 2009 թվականից:

Նմանատիպ նյութեր