211652_close_icon
views-count3877 դիտում article-date 11:37 10-04-2017

ԱՄՆ-ի նախագահն անձամբ է շնորհավորել սիրիական օդաբազային հարվածներ հասցրած ամերիկյան ավիակրի հրամանատարին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է USS Porter ավիակրի հրամանատար Անդրի Սլոուին և շնորհակալություն հայտնել նրան Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված այդ երկրի կառավարական ուժերին պատկանող ավիաբազան հարվածելու համար։ Այդ մասին, ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ նախագահ մամուլի քարտուղար Շոն Փենսը։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ամերիկյան ավիակրից 56 թևավոր հրթիռներ էին արձակվել նշված ավիաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով 4 սիրիացի զինծառայող էր զոհվել, իսկ ավիաբազան մեծապես վնասվել էր։ Թրամփը հայտարարել է, որ անձամբ է տվել այդ որոշումը՝ ի պատասխան Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենք կիրառելուն։ Ըստ ամերիկյան կողմի տվյալների՝ հենց այդ նույն ավիաբազայից էին ինքնաթիռները օդ բարձրացել և քիմիական ռումբեր նետել Խան-Շեյխուն բնակավայրի վրա, ինչի հետևանքով ավելի քան 80 մարդ էր զոհվել։ Սիրիական իշխանությունները հերքել են այդ տեղեկությունը։

Նմանատիպ նյութեր