211652_close_icon
views-count3884 դիտում article-date 10:32 28-07-2016

Եղանակը Հայաստանում. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 28-30-ը շրջանների մեծ մասում, 31-ին հարավ-արևելյան շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]/ups/images/0670026001469681868674886.jpg[/img] Երևանում հուլիսի 28-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 29-30-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: [img]/ups/images/09251970014696818799043.jpg[/img]

Նմանատիպ նյութեր