211652_close_icon
views-count1306 դիտում article-date 13:52 05-08-2024

Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-7-ին կեսօրից հետո, 8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում  օգոստոսի 5-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 6-ի և 7-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին 14-18մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +35+37։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +26+31,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 19+21, ցերեկը՝ +32+34,
Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+26,
Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +25+29,
Տավուշ՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +29+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +24+28,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 19+22, ցերեկը՝ +31+36,
Արարատ՝ գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +36+38,
Արմավիր՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +36+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +34+37,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +28+30:

Նմանատիպ նյութեր