211652_close_icon
views-count2618 դիտում article-date 09:24 28-07-2016

ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա` հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ նրան, որ ՀՀ-ն տվյալ անձանց կրած ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական վնասները կփոխհատուցի, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք այդ հրահանգները տալիս են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր