874 դիտում
15:27 12-05-2023
Ստրասբուրգում Քյարամյանը և Շիոֆրա Օ՛Լիրին քննարկել են ՀՀ-ում ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացման հարցը
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, որոնց կազմում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Ստրասբուրգում հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:
Քննարկվել են Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների չափորոշիչների կիրարկման, ինչպես նաև ոլորտային շարունակական բարեփոխումների համատեքստում ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված վերոնշյալ միջգերատեսչական հանձնաժողովի առաքելությանը, գործունեության առաջնահերթություններին, ՄԻԵԴ-ի հետ հաղորդակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։
ՔԿ-ից հիշեցնում են, որ պատվիրակության անդամների այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։ Այն ուղղված է ՄԻԵԴ-ի վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմի գործարկմանն աջակցություն ցուցաբերելուն և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև միջգերատեսչական հանձնաժողովի անդամների միջև երկխոսության, քննարկումների խթանմանը։

Նմանատիպ նյութեր
712 դիտում
18:22 30-01-2023
ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հետ
1389 դիտում
15:44 29-09-2015
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարին
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence