211652_close_icon
views-count4264 դիտում article-date 20:45 29-07-2016

Այսօր հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսու ծննդյան օրն է

Հովհաննես Այվազովսկին ծնվել է Կոստանդին(Գևորգ). և Հռիփսիմե Այվազովսկիների ընտանիքում 1817 թ.հուլիսի 29-ին։ Թեոդոսիայի հայոց եկեղեցու քահանան գրանցել է, որ ծնվեց «Հովհաննեսը՝ Գևորգ Այվազյանի որդին»։ Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։ Հայտնի է, որ նրա ազգականները Լվովի շրջակայքում մեծ հողակտորների սեփականատերեր են եղել։ Այդուհանդերձ, Այվազովսկու ծագումն առավել ճշգրիտ արձանագրած որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Նրա հայրը Թեոդոսիա տեղափոխվելուց հետո էլ իր ազգանունը շարունակել է գրել լեհականացված ձևով՝«Գայվազովսկի»։ Ինքը՝ Այվազովսկին, ինքնակենսագրության մեջ հոր մասին գրում է, որ նա իր եղբայրների հետ վեճի պատճառով դեռ պատանեկության տարիներին Գալիցիայից տեղափոխվել է Դանուբյան իշխանություններ (Մոլդովիա, Վալախիա), որտեղ զբաղվել է առևտրով։ Այդտեղից էլ հետագայում տեղափոխվել է Թեոդոսիա։ Մի քանի լեզու է իմացել։ 1848 թ․-ին Այվազովսկին ամուսնացավ։ Նրա առաջին կինը՝ Յուլիա Յակովի Գրևսը, անգլուհի էր, ռուսական ծառայության մեջ գտնվող շտաբս-բժշկի դուստր։ Նրանք ունեցան 4 դուստր՝ Ելենա, Մարիա, Ալեքսանդրա և Ժաննա։ Ամուսնությունից 12 տարի անց Յուլիա Գրևսը բաժանվեց ամուսնուց այն պատճառով, որ նա չէր ուզում ապրել մայրաքաղաքում։ Ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպվեց 1877 թ-ին․։ Երկրորդ կինը Աննա Նիկիտայի(Մկրտչի) Սարկիսովա-Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ վերջինիս ամուսնու՝ թեոդոսիացի նշանավոր առևտրականի թաղման ժամանակ՝1882 թ.-ին։ Երիտասարդ այրու գեղեցկությունը անմիջապես գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Աննա Բուռնազյանի դիմանկարը՝ նկարված Այվազովսկու ձեռքով։

Նմանատիպ նյութեր