47452 դիտում
20:16 18-10-2022
Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար, որում հանդես կգա հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ՝ 39-ամյա Կարո Մուրատը, կշռման արարողակարգին ներկա էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ից Երևանի Prime Hall ժամանցի կենտրոնում կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար։
Մենամարտին կմասնակցեն մի շարք անվանի բռնցքամարտիկներ, իսկ մրցաշարի եզրափակիչ համարում հանդես կգա հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը, ով մենամարտելու է իր հայրենիքում առաջին անգամ։
Գլխավոր մենամարտում կհանդիպեն Կարո Մուրատն ու Նորբերտ Դամբրովսկին:
«Իմ մարզական կարիերայում առաջին անգամ ելույթ կունենամ հայրենիքում»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 39-ամյա Կ. Մուրատը։
Վերջինս կարիերայում անցկացնելու է 40-րդ մենամարտը, մինչ այդ 34 հաղթանակ է տարել, 4 պարտություն եւ 1 ոչ-ոքի ունեցել: Մուրատը վերջին անգամ ռինգ է դուրս եկել այս տարվա հունիսին եւ հաղթել Ադնան Դերոնյային: 34-ամյա լեհ Դամբրովսկու համար դա լինելու է 37-րդ հանդիպումը, նա իր հաշվին 24 հաղթանակ ունի: Դամբրովսկին մայիսին հաղթել է Ադամ Դեյնեսին:
Այսօր «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ մարզիկների կշռման արարողությունը։ Ներկա էին նաև սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը և այլ հյուրեր։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 493+
493+
Նմանատիպ նյութեր
1937 դիտում
21:18 12-04-2022
Լեգենդար Վիկ Դարչինյանը կատարել է «Ուրարտու» - «Նոա» հանդիպման առաջին հարվածը