211652_close_icon
views-count3294 դիտում article-date 09:00 30-07-2016

Լրագրողների վրա տեղի է ունեցել ակնհայտ նպատակաուղղված հարձակում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ուշ գիշերը Սարի թաղում ոստիկանության իրականացրած օպերացիայի ժամանակ տուժել են նաև լրագրողներ։ Նրանց վրա տեղի է ունեցել ակնհայտ նպատակաուղղված հարձակում։ Հարձակվողները եղել են քաղաքացիական հագուստով անձինք։ Ենթադրաբար դրանք կամ ոստիկաններ էին, կամ թաղային հեղինակությունների թիկնապահներ։ Վերջիններս գործել են ոստիկանության հետ համակարգված։ Լրագրողների ցույց տված փաստաթղթերն անգամ և գգուշացումները, որ իրենք լրագրող են, արդյունք չեն տվել։ Վերջին տվյալներով հարձակման են ենթարկվել «Ազատություն», «Ա1+», «ՀԺ», «Արմենիա», Life, ռուսական լրատվամիջոցների թղթակիցները։ Ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ, այդ թվում Life-ի և «Հայկական ժամանակի» թղթակիցները։ Լրագրողներից մի քանիսին ծեծել են մահակներով և բռունցքներով, մի քանիսը հարձակման ժամանակ վնասվածք են ստացել հատուկ միջոցից։ Վնասվել է մի քանի լրատվամիջոցների տեխնիկան։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, թե լրագրողների նկատմամբ հարձակումները կհետաքննվեն, բայց փորձը ցույց Է տա|իս, որ դրանք մնում են անպատիժ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր