211652_close_icon
views-count1736 դիտում article-date 21:47 20-01-2021

Փաշինյանը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել, նա նպատակաուղղված հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում․ Տ․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ գերիների մասին այսօրվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե նախկինում ոչ մի անգամ նման ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել։ Տիգրան Աբրահամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում»։ Ասածս չափազանցություն չէ, բառիս բուն իմաստով, Փաշինյանը զարմացած հարցնում էր իրեն հարց ուղղած պատգամավորին, թե չի հիշում, որ նախկինում, ԱԺ հարթակում, գերիների վերաբերյալ հարցադրումներ հնչեր։ Ավելին՝ վարչապետը հպարտանում էր, որ իր օրոք ավելի շատ գերիներ են վերադարձվել Հայաստան, քան նախկինում։ Բնականաբար Փաշինյանը գիտակցում է այս պատերազմի արդյունքում և դրանից առաջ տեղի ունեցածի մասշտաբն ու անհամեմատելիությունը, սակայն նպատակաուղղված ձևով հանրության մի հատվածին ակնհայտ մոլորության մեջ է գցում։ Ասում եմ՝ մի հատվածին, որովհետև շատերը վաղուց ոչ հավատում են, ոչ էլ վստահում ոչ միայն Փաշինյանի խոսքին, այլ առհասարակ պաշտոնական տեղեկատվությանը։ Գերիների ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ այդպիսի ինքնավստահ խոսք է հնչեցում մի մարդ, ով Հայաստանն ու Արցախը ողբերգության է հասցրել, Արցախի տարածքի 75 տոկոսի կորստի, 5 հազարից ավելի մարդու մահվան, հազարավոր մարդկանց վիրավորվելու, անհետ կորելու և ռազմագերու կարգավիճակ ստանալու պատասխանատուն և մեղավորն է։ Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին, սակայն նրանցից որևէ մեկն այդպես էլ ողջամիտ իտք չհնչեցրեց, թե ինչով են խանգարում․ չկա հիմնավորում, չկա հիմք, առհասարակ, չկա տրամաբանված խոսք»։

Նմանատիպ նյութեր