4991 դիտում
20:30 01-08-2016
Այսօր արձակագիր և դրամատուրգ Զորայր Խալափյանի ծննդյան օրն է
Խալափյանի առաջին ստեղծագործությունն է եղել «Հեղեղ» վիպակը, որը լույս է տեսել «Սովետական գրականություն» ամսագրում 1962-ին:
Նրան մեծ ճանաչում է բերել «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» (1966) վեպը: Այն թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, չեխերեն, բուլղարերեն և լեհերեն: Վեպում նկարագրվում է մի գավառական բժշկի կյանքը: Հետագայում այդ վեպի հիման վրա նկարահանվել է համանուն բազմասերիանոց կինոնկարը, որի ռեժիսորն է եղել Ա. Աղաբաբովը:
Իր «Թթենի» պատմվածքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը (ռեժիսոր Գ. Մելքոնյան):
Գրել է նաև պիեսներ, որոնցից շատերը բեմադրվել են: «Սովետական գրող» հրատարակչությունը 1998 թ. հրապարակել է «Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ» պատմվածքների ժողովածուն: Գրքում ամփոփված են Զ. Խալափյանի տարբեր տարիներում գրված և մամուլում հրապարակված պատմվածքներ:
Ինչպես հուշում է վերնագիրը՝ պատմվածքները բազմաբնույթ են: Այս գրքի մեջ է ներառված «Թթենի» պատմվածքը:
Նմանատիպ նյութեր
2849 դիտում
22:08 26-02-2016
Այսօր ֆրանսիացի հռչակավոր գրող, բանաստեղծ, դրամատուրգ, քաղաքական գործիչ Վիկտոր Հյուգոյի ծննդյան օրն է
22287 դիտում
13:13 21-08-2017
Կյանքի 79-րդ տարում մահացել է արձակագիր և դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը
3115 դիտում
19:30 26-07-2016
Այսօր արձակագիր Վախթանգ Անանյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
991 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
784 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International