211652_close_icon

Անգլիական ակումբները գովազդային եկամուտների նոր ռեկորդ են սահմանել

views-count2078 դիտում article-date 16:18 02-08-2016
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները այս մրցաշրջանում մարզաշապիկների վրա գլխավոր հովանավորների գովազդի տեղադրումից կվաստակեն ընդհանուր առմամբ 226,5 մլն ֆունտ, ինչը Անգլիայի առաջնություների նոր ռեկորդ է: Նախորդ մրցաշրջանում այց ցուցանիշը 20 ակումբների համար ցածր էր 3,6 մլն ֆունտով: Վերջին 6 տարում հովանավորների գովազդային գումարները անգլիական բարձրագույն դիվիզիոնում աճել են 100,45 մլն ֆունտով: Համեմատության համար` Գերմանիայի Բունդեսլիգայի 18 ակումբների նման ցուցանիշը նախորդ մրցաշրջանում կազմել է 101 մլն ֆունտ, իսկ իսպանական պրիմերայի 20 ակումբների դեպքում` 65 մլն:

Նմանատիպ նյութեր