211652_close_icon
views-count6841 դիտում article-date 14:28 07-12-2017

Անգլիական ակումբները Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդ են սահմանել

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ու հայտնի դարձան 1/16 եզրափակիչի բոլոր 16 մասնակիցները: Առաջին անգամ մրցաշարի պատմության մեջ փլեյ-օֆֆում կխաղան մեկ երկրի 5 թիմ: 1/8 եզրափակիչ դուրս եկավ անգլիական հինգ ակումբ՝ «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը», որոնք իրենց խմբերում առաջին տեղը գրավեցին, ինչպես նաև՝ երկրորդ տեղ գրաված «Չելսին»: Անգլիական չորս թիմեր խմբերում առաջին տեղ գրավեցին 2006/07 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի հինգերորդ թիմը դարձավ, որը հաղթելով 2016/17-ի Եվրոպայի Լիգան, Չեմպիոնների լիգային մասնակցելու իրրավունք ստացավ: Մինչ այս Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ էին դուրս եկել չորս թիմեր՝ Անգլիայից (6 անգամ), Իսպանիայից (4) և Գերմանիայից (2):

Նմանատիպ նյութեր