211652_close_icon
views-count5981 դիտում article-date 09:39 03-08-2016

Այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության պաշտոնական թիվը կազմել է 2 մլն 995 հազար 100 մարդ։ Նկատենք, որ այս տարվա վեց ամսում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 500-ով։ Ընդ որում, բերված թիվն արտագաղթած քաղաքացիներին չի ներառում։ Մշտական բնակչության պաշտոնական թիվը, կարելի է ասել, որ ՀՀ քաղաքացիների հանրագումարն է, որը իր մեջ ներառում է ինչպես Հայաստանում գտնվողներին, այնպես էլ արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին։ Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով, այսինքն՝ 2015-ի հուլիսի 1–ի հետ համեմատած, ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400-ով։ Ի դեպ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կեսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 91 հազար 904 ՀՀ քաղաքացի։ Ենթադրվում է, որ այդ քաղաքացիների մոտ կեսը հանգստանալու կամ այլ նպատակներով Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիներն են, իսկ մյուս կեսը, թերևս, արտագաղթածներն են»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր