2003 դիտում
10:35 03-08-2016
Ցուցարարների կողմից զանգվածային անկարգություն տեղի չի ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ: Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների արդյունքում հետապնդվող գործիչների և ցուցարարների մի զգալի մասին ՀՀ ՔԿ-ն մեղադրում է հենց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչդեռ զանգվածային անկարգություն ցուցարարների կողմից, որպես այդպիսին, տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 225-րդ «Զանգվածային անկարգություններ» հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է. «Զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»:
Իհարկե, այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել Սարի թաղում, հանրության աչքի առաջ, սակայն ցանկացած ոք կարող է փաստել, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները և ցուցարարները վերը նկարագրված արարքներից և ոչ մեկը չեն արել:
Բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների և նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից: Ու եթե սա հերթական անգամ հաշվի չառնվի, և 2008-ի մարտի 1-ի քրեական գործերի նման նույն ավյունով սկսեն ստեղծագործել այս անգամ էլ քննչականում, իրավիճակն ավելի կբարդանա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2765 դիտում
12:45 25-05-2016
Դոնալդ Թրամփի հակառակորդները անկարգություն են հրահրել Նյու Մեքսիկո նահանգում
1991 դիտում
20:48 06-04-2014
Խարկովում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուսամետ ցուցարարների և «Պրավի սեկտորի» ակտիվիստների միջև
Այս բաժնից
1297 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
829 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»