211652_close_icon

Դոնալդ Թրամփի հակառակորդները անկարգություն են հրահրել Նյու Մեքսիկո նահանգում

views-count2960 դիտում article-date 12:45 25-05-2016
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի մայրաքաղաք Ակբուքերքեքցիայում բախումներ են տեղի ունեցել երկրի նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հակառակորդների ու ոստիկանության աշխատակիցների միջև, հաղորդում է Associated Press-ը: Անկարգությունները սկսվել են այն ժամանակ, երբ Թրամփը հանդես էր գալիս ելույթով: Նշվում է, որ Նյու Մեքսիկոյում բնակվում է լատինոամերիկացիների ամենամեծ համայնքը, ովքեր և դեմ են Թրամփի քաղաքական հայացքներին: Ցուցարարները բարձրացրել են «Թրամփը ֆաշիստ է» և «Մենք արդեն շատ ենք լսել» գրառումներով պաստառներ: Ոստիկանության հետ բախումներից հետո ցուցարարները վառվող նյութերով լի շշեր են նետել ոստիկանների վրա, ինչին ի պատասխան՝ նրանք կիրառել են արցունքաբեր գազ:

Նմանատիպ նյութեր