211652_close_icon
views-count3074 դիտում article-date 12:46 03-08-2016

Ուեյն Ռունի. Մոուրինյոն ցանկանում է, որ ես առջևում խաղամ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ուեյն Ռունին հայտնել է, թե ինչ է իրենից սպասում թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Նոր մարզիչը ցանկանում է, որ ես հնարավորինս մոտ խաղամ մրցակցի դարպասի մոտ: Ես իմ ամբողջ կարիերայի ընթացքում գոլեր եմ խփել, այնպես որ դա իմ համար ավելի շատ գոլեր խփելու շանս է: Մոուրինյոն նաև ինձ թույլ է տալիս գնդակի համար ետ իջնել և կապել կիսապաշտպանությունը հարձակման հետ, հենց այդպես էլ ես ցանկանում եմ խաղալ: Սա իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար շատ հետաքրքիր շրջան է», ասել է Ռունին:

Նմանատիպ նյութեր