5929 դիտում
15:23 03-08-2016
Արցախում վիրավորված 29-ամյա հերոսի ընտանիքը մեր օգնության կարիքն ունի. չնայած 1-ին խմբի հաշմանդամ լինելուն, նա այսօր էլ պատրաստ է դուրս գալ թշնամու դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
29-ամյա Արկադի Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայության է մեկնել 2005 թվականին: 2007-ի մայիսի 3-ին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի բաշիբոզուկի արձակած կրակոցից ստացել է գլխի հրազենային վնասվածք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այժմ նա ունի հաշմանդամության 1-ին կարգ, սակայն մինչև օրս նրան օգնության ձեռք մեկնող գրեթե չի եղել, որի կարիքը գնալով սաստկանում է, քանի որ այլևս ընտանիքի անդամները չեն կարողանում մարել վարկերը, իսկ վաճառելու գույքերը՝ անշարժ և շարժական, վերջացել են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Արկադիի հայրը՝ 51-ամյա Մկրտիչ Մկրտչյանը և իր կինը՝ 51-ամյա Սուսաննա Ավետիսյանը, ասում էին, որ 9 տարի իրենց ուժերով մերսումների են տարել, կատարել բժիշկների բոլոր քմահաճույքները, սակայն այլևս հնարավորություն չունեն: Մեքենան, հողամասը վաճառել են բուժման համար, իսկ աշխատել չեն կարող, քանի որ Արկադիին հետևողական խնամք է անհրաժեշտ:
Ծնողները բանակից և ծառայությունից գոհ էին և ասում էին, որ եթե իրենց որդին չվիրավորվեր, մեկ այլ երեխա կվիրավորվեր, հանուն հայրենիքի է վիրավորվել: Հայրը պնդում էր, որ եթե կարիք լինի, ինքը պատրաստ է կանգնել թշնամու առաջ, իր որդու վրեժը լուծել և հայրենիքի սահմանները անառիկ պահել:
Ուշագրավն այն է, որ Արկադին, չնայած առողջական բազում խնդիրների, չնայած նրան, որ ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, հավաստիացնում էր, որ եթե կարիք լինի, ինքը նույնպես դուրս կգա թշնամու դեմ և արժանի հակահարված կտա:
Այժմ ընտանիքը բարեգութ և սրտացավ մարդկանցից խնդրում է, որ գոնե ֆինանսական աջակցություն ցուցաբերեն, որպեսզի մարեն վարկերը և անասուններ գնեն, ինչի շնորհիվ տնային պայմաններում եկամուտ կստանան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2246 դիտում
14:29 02-06-2016
Առաջին կարգի հաշմանդամ կինը սուր ցավերի մեջ է ապրում, նա մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18973 դիտում
23:09 14-02-2018
Ապրիլյան պատերազմից հետո հաշմանդամ դարձած զինվորը մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ