211652_close_icon
views-count57264 դիտում article-date 18:12 27-04-2016

Արցախում մարտական առաջադրանքը կատարելիս հերոսաբար զոհված փոխգնդապետի ընտանիքը մեր բոլորիս օգնության կարիքն ունի. ընտանիքը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայոց երկրի անդորրը պահպանելիս, նրա սահմանները խախտողներին արժանի պատասխան տալու նպատակով մարտական առաջադրանքը կատարելիս՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը անմահություն» բառերը շուրթերին զոհվեց փոխգնդապետ Ռոման Վլադիկի Պողոսյանը: Նա հերոսացավ, հերոսացավ հանուն մի նպատակի, նպատակ, որն ասում է. դու պարտվելու իրավունք չունես, դու պիտի կերտես այն նույն հաղթանակը, որը կերտել են քո նախնիները: Փոխգնդապետ Պողոսյան Ռոմանը ծվել է 1979 թվականին ` Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղում: Հրետանու պետ Ռ.Պողոսյանը ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված 92 զինծառայողներից մեկն է։ 37-ամյա Ռոմանը կյանքի 18 տարին նվիրել է Արցախի զինված ուժերին։ Ռոմանը երեք երեխա  ունի՝ 2 տղա և 1 աղջիկ։ Ընտանիքի սոցիալական վիճակը վատ է: Այժմ նրա ընտանիքի անդամները բնակվում են Երևանում ՝ բարեկամներից մեկի տանը: Որդիներից մեկը՝ Գագիկը, 11 տարեկան է, մյուսը՝ Գոռը, 7 տարեկան իսկ դուստրը՝ Անահիտը ՝ 14 : Ռոմանի կինը ՝ 35-ամյա Մարինա Պողոսյանը, խնդրում է իրենց անապահով ընտանիքին Երևանում բնակարան տրամադրել, որպեսզի մեծացնի իր ապագա երկու զինվորներին և դստերը: Ընտանիքի միակ եկամուտը հերոսի աշխատավարձն էր։ Մենք ՝ բոլորս, մեր պարտքն ենք համարում օգնել նրա ընտանիքին։ Եթե հնարավորություն ունեք և ցանկություն, ապա կարող եք գումար փոխանցել հետևյալ հաշվեհամարներին։ ABB բանկի տարածքային բաժանմունքներում տիկնոջ հաշվեհամարները Մարինա Պողոսյան H / N 11500418780987 AMD H / N 11500220341803 USD H / N 11500592861528 RUB Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր