1637 դիտում
19:34 03-08-2016
ժամանակավորապես զերծ մնացեք «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործումից. Սննդամթերքի անվտանգության ծառայություն
2016 թվականի հուլիսի 12-ին Ծառայությունը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ից տեղեկատվության տրամադրման հարցում էր ստացել «Ալֆա-Ֆարմ» դեղատների ցանցում վաճառվող չինական «Դայ-դա-խուա» ընկերության «Լիդա» նիհարեցնող դեղապարկուճների վերաբերյալ, որի հիման վրա էլ «Ալֆա-Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնային ցանցում իրացվող «Լիդա» ապրանքանիշով կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման և պիտանիության ժամկետի նկատմամբ իրականացվել է դիտարկում։
Արդյունքում՝ հայտնաբերվել է 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելում և պարզվել է, որ այն չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» ТР ТС 021/2011 և «Սննդամթերքի մակնշման մասին» ТР ТС 022/2011 տեխնիկական կանոնակարգերի պահանջներին (բացակայում է օրենսդրությամբ սահմանված կարգի հայերեն մակնշումը, ինչպես նաև՝ ԵԱՏՄ համապատասխանության գնահատումը հավաստող միասնական նշանի մակնշումը): Պարզվել է նաև, որ տվյալ ապրանքատեսակների մասին տեղեկատվություն չկա ԵԱՏՄ պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրում, որը հիմք է տալիս եզրակացնել, որ այս հավելումները ԵԱՏՄ տարածքում չեն ենթարկվել համապատասխանության գնահատման և չունեն պետական գրանցման վկայականներ:
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ 80 տուփ «Լիդա» կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից կասեցվել է, իսկ «ԱԼՖԱ ՖԱՐՄ» ՓԲԸ-ն դրանք հետ է վերադարձրել մատակարարին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Ծառայությանը:
Հետագծելիության ապահովման նպատակով, Ծառայության պետի հրամանով, իրականացվել է նաև «Աշոտ Գյունաշյան» Ա/Ձ-ի կողմից իրացվող «Լիդա» ապրանքատեսակի (արտադրող՝ «Դայ-Դա- Խուա», Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) դիտարկում: Պարզվել է, որ ընկերությունը վերոնշյալ կենսաբանական հավելումների ներմուծողը չէ, և որ դրանք ձեռք է բերում ֆիզիկական անձանցից: Տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա վերը նշված ապրանքային մնացորդի խմբաքանակի իրացումը կասեցվել է, «Լիդա» կենսաբանական հավելումները հանվել են շրջանառությունից և պահեստավորվել հետագա գործողությունների համար:
Նմանատիպ նյութեր
1660 դիտում
19:23 21-03-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը արգելել է որոշ կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը
2114 դիտում
18:37 27-03-2014
Կենսաբանական ակտիվ հավելումների շրջանառությունը ուշագրավ հարցեր է առաջ բերում. Սուր անկյուն. տեսանյութ
2722 դիտում
18:51 01-02-2019
Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին