2722 դիտում
18:51 01-02-2019
Կուսումնասիրվի կենսաբանական ակտիվ հավելումների շուկան
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանի հետ:
Նրանք քննարկել են կենսաբանական ակտիվ հավելումների ճիշտ մակնշման, կեղծումները հայտնաբերելու, ինչպես նաև դրանց սխալ օգտագործման ռիսկերի նվազեցման հետ կապված համատեղ միջոցառումներ անցկացնելու հարցեր:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մտահոգություն է հայտնել, որ կենսաբանական ակտիվ հավելումները հաճախ հենց բժիշկների կողմից նշանակվում են ոչ թե որպես սննդային հավելում, այլ որպես դեղ, ինչն անթույլատրելի է:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանն էլ առաջարկել է անցկացնել սեռական թուլությանը նպաստող, նիհարեցնող ազդեցություն ունեցող, մկանային զանգվածն ավելացնող կենսաբանական ակտիվ հավելումների մոնիթորինգ՝ հավելելով, որ իրենք կդիմեն ՀՀ կառավարությանը համապատասխան ֆինանսավորում ստանալու և մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված հավելումների լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
Նմանատիպ նյութեր
2111 դիտում
18:37 27-03-2014
Կենսաբանական ակտիվ հավելումների շրջանառությունը ուշագրավ հարցեր է առաջ բերում. Սուր անկյուն. տեսանյութ
1660 դիտում
19:23 21-03-2016
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը արգելել է որոշ կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված