211652_close_icon
views-count1598 դիտում article-date 16:37 04-08-2016

Գործադիրի որոշմամբ ստեղծվելու է «Էներգաիմպէքս» ընկերություն

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ կստեղծվի «Էներգաիմպէքս» ՓԲԸ, որը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի ներկրումը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից՝ առավել արդյունավետ դարձնելով Իրան-Հայաստան գազամուղի օգտագործումը: Նույն որոշմամբ՝ ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար կհատկացվի: «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանի գործունեության արդյունավետության բարձրացմամբ պայմանավորված գործադիրն ընդունել է «Գույք օտարելու թույլտվություն տալու մասին» որոշում՝ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում հաշվառվող գույքի սահմանված կարգով օտարում «Արմ-Աէրո» ՓԲԸ-ին և վերջինիս կողմից շահագործում նույն անձնակազմով:

Նմանատիպ նյութեր