211652_close_icon
views-count2486 դիտում article-date 14:34 04-08-2016

Կառլ-Հայնց Ռումենիգե. Այն, ինչ անում են Շվայնշտայգերի հետ «Մանչեսթեր Յունայթեդում», խայտառակություն է

«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին»` կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի հանդեպ վերաբերմունքի համար: Հիշեցնենք, որ Շվայնշտայգերին Մոուրինյոն թիմի երկրորդ կազմ է ուղարկել: «Պարզապես հավատս չի գալիս: Եթե նա «Բավարիայում» լիներ, նման բան երբեք տեղի չէր ունենա: Դա խայտառակություն է, «Բավարիան» ոչ մեկի հետ նման կերպ չէր վարվի: Ապագայում ֆուտբոլիստները պետք է ծանրութեթև անեն, արժե արդյոք հանդես գալ այնպիսի ակումբներում, որոնք այդպես են վարվում այն խաղացողների հետ, որոնք իրենց այլևս պետք չեն», ասել է Ռումենիգեն:

Նմանատիպ նյութեր