211652_close_icon
views-count3123 դիտում article-date 22:52 03-06-2016

Կառլ-Հայնց Ռումենիգե. «Մանչեսթեր Յունայթեդը» Մյուլերի համար ռեկորդային գումարներ էր առաջարկել

«Բավարիայի» տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ 2015 թվականին իր ակումբը հարձակվող Թոմաս Մյուլերին բաց չթողեց «Մանչեսթեր Յունայթեդ»` չնայած վերջինս ռեկորդային գումարներ էր առաջարկել: «Մյուլերը մեր ակադեմիայի սան է: Նա ծնվել է Մյունխենի մոտ, այստեղ կրթություն ստացել և մեր աչքի առաջ է դարձել երկրպագուների կուռքը: Նախորդ տարի «Մանչեսթեր Յունայթեդը» մեզ խելահեղ առաջարկ արեց, բայց մենք այն նույնիսկ չսկսեցինք քննարկել: Եթե մեր ակումբն այդ առաջարկն ընդուներ, ապա համաշխարհային ֆուտբոլի համար ռեկորդային գումարներ կստանար», ասել է Ռումենիգեն:

Նմանատիպ նյութեր