2617 դիտում
18:57 05-08-2016
Ծառայողական քննություն է նշանակվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Երևանի քննչական վարչությունում ուսումնասիրվել է ապօրինի սառը զենք կրելու դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քրեական գործով կայացվել է Նվարդ Բիլյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում՝ առանց բավարար հիմքերի առկայության։
Քրեական գործն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ արձանագրված խախտումները վերացնելու միջնորդությամբ։
ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է ծառայողական քննություն նշանակել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի համապատասխան աշխատակիցների նկատմամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1585 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին