3649 դիտում
18:14 08-08-2016
ՀՀ գյուղնախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև նորանշանակ փոխդեսպան պարոն Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ տիկին Դեբորա Գրիսերը:
«Վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև ծավալվել է արդյունավետ համագործակցություն, իսկ ԱՄՆ աջակցությամբ, այդ թվում` նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը էապես նպաստել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը», - նշել է իր խոսքում նախարարը:
Այս համատեքստում նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին» ծրագրերի արդյունավետությունն ու բարեհաջող ընթացքը:
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրական ցուցանիշները` մատնանշելով ոլորտի ներկայիս առաջնահերթությունները:
Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսությունների ստեղծման, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության խնդիրը:
Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:
«Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ դեսպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործընկերությունը: Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենաշատ աշխատատեղեր ապահովող ոլորտ, և վստահ եմ, որ դուք մեզ հետ համակարծիք եք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար հարկավոր է կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտում առկա մեծ ներուժի վրա: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք օգնել Հայաստանի գյուղացիական տնտեսություններին և սննդամթերք արտադրողներին ձեռք բերել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ընդլայնել իրենց գործունեությունը և մուտք գործել նոր շուկաներ», - նշել է ԱՄՆ դեսպանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման պատրաստակամությունը:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
917 դիտում
16:30 30-10-2014
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2089 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար