211652_close_icon
views-count29877 դիտում article-date 14:45 09-08-2016

Արտակարգ իրավիճակ Երևանում. քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով դեպքի վայր է ժամանել կոմունալ վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 76 շենք էր ժամանել Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության վարչության պետ Հրայր Անտոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ինչպես նշված շենքի, այնպես էլ հարակից մի քանի շենքերի բնակիչներ տևական ժամանակ է, պայքարում են, որպեսզի նշված հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից գործող ստորգետնյա պոմպակայանը չապամոնտաժվի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Սովետի ժամանակվանից պոմպակայանը գործել է ու կանոնավոր ջուր ենք ունեցել։ Հիմա ինչ-որ քաղաքացի ասում է, թե այդ հատվածը սեփականաշնորհել է և պոմպակայանը պետք է տեղափոխի այլ տեղ, որից հետո տեղում կառուցելու է ինչ-որ շինություն։ Մենք չենք ուզում, որ պոմպակայանն ապամոնտաժվի ու տեղն էլ ինչ-որ մեկի քմահաճույքով կառուցվի գարեջրատուն, կամ եսիմ չգիտեմ ինչ բարդականոց։ Նախկինում ծառեր կային, էդ ծառերն էլ գաղտագողի չորացրեցին ու կտրեցին, որպեսզի հետագայում իրենց համար շինության տեղ բացեն։ Բազմաթիվ անգամ դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ամեն անգամ դրական պատասխան չենք ստացել։ Ու հիմա ուրախ ենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով կասեցվում է նշված հատվածում շենք-շինության կառուցումը, իսկ քաղաքապետարանի պատասխանատուներն էլ արդեն խոստացան, որ բարեկարգվելու է այդ հատվածը և օգտագործվելու է միայն բնակիչների ցանկությամբ, իսկ մենք ցանկանում ենք, որ այդտեղ տեղադրվեն նստարաններ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչների հետ հանդիպման էր եկել նաև Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ով նույնպես խոստացավ, որ հետամուտ է լինելու, որպեսզի բնակիչների շահերը չոտնահարվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր