18096 դիտում
10:44 11-12-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր. այն ղեկավարել է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ի տարբերություն նախորդ տարիների՝ երեկ Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների չինովնիկները հուսախաբ չարեցին մայրաքաղաքի բնակիչներին և օպերատիվորեն սկսեցին աշխատանքներ՝ ձյան մաքրման ուղղությամբ:
Աշխատանքները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ ղեկավարում էր քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, որում ներգրավված էին նաև ինչպես «Սանիթեք» ընկերության, այնպես էլ վարչական շրջանների կոմունալ ծառայության ու համատիրությունների աշխատակիցները:
Մաքրվում էին ոչ միայն մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները, այլ նաև աղի և ավազի խառնուրդով մշակվում էին մայթերը, որպեսզի հետիոտները կարողանային անվտանգ քայլել:
Դրա արդյունքում գրեթե գլխավոր և երկրորդական փողոցները անցանելի էին դարձել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձնամաքրման աշխատանքները շարունակվել են նաև ողջ գիշեր:
Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
4406 դիտում
12:17 26-01-2017
Մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր
3915 դիտում
13:12 02-11-2016
Ողջ գիշեր Երևանում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները