211652_close_icon
views-count1878 դիտում article-date 15:07 09-08-2016

ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը օգոստոսի 9-ից 12-ը ՌԴ Վոլժսկի քաղաքում կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին և հայ-ռուսական երկկողմ համագործակցության պլանով նախատեսված հանդիպմանը: Աշխատանքային խումբը Վոլժսկիում մասնակցելու է նաև ինժեներական զորքերի ստորաբաժանումների համատեղ հավաքներին, ասված է ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր