3516 դիտում
09:16 10-08-2016
Մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա սկզբից սկսած շինարարության ծավալները Հայաստանում գնալով նվազում են։ Կիսամյակի կտրվածքով շինարարության անկումը, անցած տարվա համեմատ, կազմել է 7,8 տոկոս։ Սակայն ուշագրավն այն է, թե հատկապես որ միջոցների հաշվին իրականացվող շինարարությունն է կտրուկ նվազել։ Փաստորեն, ըստ պաշտոնական վիճակագրության, օտարերկրյա ներդրումների հաշվին իրականացվող շինարարությունը նվազել է ավելի քան 70 տոկոսով։ Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալներն այս տարվա առաջին կեսին, անցած տարվա համեմատ, նվազել են ավելի քան 30 տոկոսով։ Իսկ ինչ վերաբերում է բնակչության միջոցներով իրականացվող շինարարությանը, այստեղ անկումը կազմել է 9 տոկոս։ Փաստորեն, Հայաստանում շինարարական աշխատանքները հիմնականում իրականցվել են միջազգային վարկային միջոցների և բարեգործական միջոցների հաշվին։ Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2451 դիտում
22:32 25-10-2019
Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին եւ դեռեւս կենդանության նշաններ չցուցադրող խղճին. Աշոտյան
2078 դիտում
10:50 06-03-2021
Տնտեսությունն աշխուժանում է. ինչ ակնհայտ նշաններ կան. «Ժամանակ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»