2454 դիտում
22:32 25-10-2019
Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին եւ դեռեւս կենդանության նշաններ չցուցադրող խղճին. Աշոտյան
Պետք է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանին հիշեցնեմ, որ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ “թալանչիների” եւ “թալանը կոծկող խոսափողների”, ինձ “մեծահոգաբար” դասելով երկրորդ խմբին եւ անվանելով “ռուպռ”:
Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին եւ դեռեւս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ իմանալով, որ հանրության ուշադրության կենտրոնում զոռով խցկվող սկանդալային “բացահայտումներով” դեռեւս չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ:
Այլ բան եմ ուզում ասել:
Եթե թալանչի ասելով, Մարուքյանը նկատի է ունեցել հարուստ, ինչպես այսօր կասեին, խոշոր սեփականատեր հանդիսացող հանրապետական որոշ պատգամավորների, ապա պետք է իրեն հիշեցնեմ, որ այդ կուսակիցներիս հետ նա երկար տարիներ շատ ավելի ջերմ ու ինտենսիվ հարաբերություններ է ունեցել, քան ես: Իդեպ, նրանց մի զգալի մասն արդեն վաղուց Էդմոնի սիրելի վարչապետին սատարողների շարքում են:
Իսկ ինչ վերաբերում է “ռուպռներին”, այստեղ եւս գործընկերոջս հիշողությունը թարմացնող ներարկում պիտի անեմ, հիշեցնելով պարոն Մարուքյանին, որ անկախ նրանից, որ հրապարակավ ասում էր, որ “մենք սիրելու բան չենք”, սակայն իրականում իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ եւ հաճույքով “ընկերություն” էր անում:
Ավել բան այս պահին “ռուպռից” չեմ ազդարարի, սակայն հետաքրքիր է, օրինակ, ի՞նչ միջոցների հաշվին է “թալանչիներին չսիրող” պարոն Մարուքյանը կուսակցություն բացել, պահել, քարոզարշավ արել եւ այլն»:
Նմանատիպ նյութեր
3516 դիտում
09:16 10-08-2016
Մեր տնտեսությունն այլևս կենդանության նշաններ ցույց չի տալիս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»