211652_close_icon
views-count2045 դիտում article-date 11:07 11-08-2016

Շվեդիային թույլատրել են Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը հարցաքննել Ջուլիան Ասանժին

Սկանդալային բացահայտումներով հայտնի WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին կհարցաքննեն Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, որտեղ նա գտնվում է մոտ 4 տարի, հաղորդում է The Guardian թերթը։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Էկվադորի դատախազությունը համաձայնվել է այդ հարցով օգնել Շվեդիային։ Դեսպանատանը նշել են, որ առաջիկա շաբաթների ընթացքում կհամաձայնեցվի Ասանժի հետ շփման օրը։ Հիշեցնենք, որ WikiLeaks-ի հիմնադրին Շվեդիայի իշխանությունները մեղադրում են բռնաբարության մեջ։ Վերջինս, սակայն, հերքում է այդ մեղադրանքները։ Նա գտնում է, որ եթե վերադառնա Շվեդիա, ապա այդ երկրի իշխանությունները WikiLeaks կայքի գործունեության պատճառով իրեն կարտաքսեն ԱՄՆ։

Նմանատիպ նյութեր