211652_close_icon

Շվեդիայի դատարանն այսօր ուժի մեջ թողեց Ջուլիան Ասանժին ձերբակալելու որոշումը

views-count2461 դիտում article-date 15:08 16-09-2016
Շվեդիաի դատարանն այսօր հայտարարել է, որ ուժի մեջ է թողնում բռնաբարության գործող անցնող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու վճիռը, հաղորդում է Deutche Welle-ը։ Միևնույն ժամանակ ընկերության Twitter-ի էջում հաղորդագրություն է հայտնվել, որում Ասանժը հայտարարում է, որ պատրաստ է հանձնվել ամերիկյան իշխանություններին, եթե 35 տարվա ազատազրկման դատապարտված ընկերության զեկուցող Չելսի Մեննինգին ներում շնորհվի։ Մեննինգը ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերից հրապարակելու համար։ 2012 թվականից Ասանժը թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել Շվեդիա արտահանձնվելուց։

Նմանատիպ նյութեր