211652_close_icon
views-count1967 դիտում article-date 15:50 12-08-2016

Տարաձայնություններից հետո Կոլումբիան ու Վենեսուելան պայմանավորվել են մասամբ բացել սահմանը

Կոլումբիայի և Վենեսուելայի նախագահներ Խուան Մանուել Սանտոսը և Միկոլաս Մադուրոն հայտարարել են, որ մասամբ բացվելու են երկու երկրների մի քանի սահմանային կետեր։ Ինչպես հաղորդում է BBC-ն, որոշումը կայացվել է համատեղ համաձանության արդյունքում։ Սահմանները շուրջ 1 տարի առաջ փակվել էին Վենեսուելայի իշխանությունների նախաձեռնությամբ։ Առաջին փուլում սահմանային անցակետերը կբացվեն միայն անցորդների համար, իսկ տրանսպորտային միջոցների համար անվտանգության, առևտրի ու էներգետիկայի հարցերով մի շարք համաձայնագրեր պետք է ստորագրվեն երկու երկրների միջև։ Հիշեցնենք, որ սահմանները փակվել էին այն բանից հետո, երբ կոլումբիացի հանցագործների մի խումբ զինված հարձակում էր իրականացրել վենեսուելացի սահմանապահների վրա։ 2 երկրների սահմանների երկարությունը կազմում է 2200 կմ։

Նմանատիպ նյութեր