211652_close_icon
views-count3380 դիտում article-date 15:05 12-08-2016

Վերաքննիչ դատարանը նույնը թողեց «Միայնակ գայլի» եղբոր ` Արարատի խափանման միջոցը

ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր նույնը թողեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) եղբոր` Արարատի վերաքննիչ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանի մոտ տեսագրությունից հիմնավոր կասկած կա, որ Արարատ Խանդոյանը հանցագործություն է կատարել: Ուստի պետք է մնա կալանքի տակ: Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով, որը նախատեսում է 4-10 տարի ժամկետով ազատազրկում:

Նմանատիպ նյութեր