79020 դիտում
20:37 12-08-2016
4 քաղաքացի, որոնց մեջ է երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրը՝ ևս 2 ամիս կմնան կալանքի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` օգոստոսի 12-ին, Ազգային անվտանգության գլխավոր քննչական վարչության քննիչը հերթական միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց ևս 2 ամսով երկարացնի կալանավորումը Արտյոմ Օրդուխանյանի, Դավիթ Մնացականյանի, Սարգիս Հակոբյանի և Սամվել Բարխոյանի նկատմամբ:
Վերջիններս մեղադրվում են ՀՀ քր. օր.-ի 325 հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գայանե Մազմանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը: Նշված անձինք ևս 2 ամիս մնալու են կալանավորված:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Բարխոյանը հանրությանը հայտնի, երգիչներ Մարգարիտա և Վլադիմիր Բարխոյանների հայրն է:
[color=#CC0000]Դատարանի բակում կայանված էր նաև Porsche Cayenne մակնիշի 60 OP 009 համարանիշի ավտոմեքենան, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատկանում է Երևան քաղաքի Զավարյան փողոցի բնակիչ, 27-ամյա Մարգարիտա Բարխոյանին: [/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/28/83692/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ապրիլի 25-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշումներ կայացնի 4 քաղաքացու նկատմամբ:
Այդ քաղաքացիներն էին՝ Արտյոմ Օրդուխանյանը, Դավիթ Մնացականյանը, Սարգիս Հակոբյանը և Սամվել Բարխոյանը:
Ա. Օրդուխանյանն ու Ս. Բարխոյանը մեղադրվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), իսկ Դ. Մնացականյանն ու Ս. Հակոբյանը մեղադրվում էին նույն հոդվածի 2-րդ մասի (սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+