211652_close_icon
views-count39302 դիտում article-date 16:16 13-08-2016

Սուպերմարկետները խաբում են հաճախորդին` պոլիէթիլենային տոպրակներ վաճառելով. Մ. Հակոբյան

Սուպերմարկետները խաբում են հաճախորդին` պոլիէթիլենային տոպրակներ վաճառելով. Մ. Հակոբյան Այն, ինչ անում են հանրապետությունում մի շարք սուպերմարկետներ` 10 դրամով վաճառելով այնտես գնումներ իրականացրած հաճախորդներին, պարզ խաբեություն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը։ Հիշեցնենք, որ արդեն մեկ ամսից ավելի է` սուպերմարկետներում սկսել են պոլիէթիլենային տոպրակները վաճառել: Իսկ խաբեությունը նրանում է, որ եթե աշխարհոմ նման քայլի գնում են շրջակա միջավայրը աղտոտումից փրկելու համար, տարիներ շարունակ չքայքայվող ցելոֆանե տոպրակները թղթե տոպրակներով փոխարինելու համար, մերոնք լրիվ ուրիշ բան են անում` ուղղակի վաճառում են ցելոֆանե տոպրակը: Սա, ըստ Մելիտա Հակոբյանի, կոչվում է` փողը տուր՝ տոպրակը տամ: Այսինքն` իմաստը ո՞րն է, եթե միևնույն է` պոլիէթիլենային տոպրակներ են շրջանառվում:

Նմանատիպ նյութեր