211652_close_icon
views-count4242 դիտում article-date 12:48 15-08-2016

Մահացել է լեզվաբան, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը

Երևանում օգոստոսի 14-ի երեկոյան մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Լևոն Եզեկյանը: Լ. Եզեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին` ժամը 18:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սբ. Մարինե եկեղեցում, հուղարկավորությունը` օգոստոսի 17-ին` ժամը 13:00-ին` նույն վայրից: Կենսագրական տվյալները՝ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանից. Լևոն Կորյունի Եզեկյանը՝ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի հումանիտար Գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ծնվել է 1941 թ-ի հունիսի 13-ին, Ուկրաինայի Լվով քաղաքում։ Նա պատմաբան Ռևիկ Եզեկյանի եղբայրն է։ 1965 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1968 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1965 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնում։ 1991-2013 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչը, 2013 թվականից՝ Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի պատվավոր վարիչ: Հանդիսանում էր ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտին կից գործող 019 մասնագիտական խորհրդի անդամ, ԵՊՀ հայ բանասիրության, ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների գիտխորհուրդների անդամ, «Լեզվաբանության» խորհրդի անդամ։ Արժանացել է Համբուրգի և ՀՀ ԿԳ նախարարությանպատվոգրերի: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին։ Խմբագրել է Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը, Հրանտ Մաթևոսյանի խոսքարվեստի մի քանի հարցեր, Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն, Հայերենի գործառական ոճերը. Հայոց լեզվի ոճագիտություն, Երևան, Հայոց լեզում, Լեզու-նորմա-համակարգը, Խոսքի մշակույթի և ոճաբանության ուղեցույցը, Հայերենի ուղղագրական նոր բառարանը, Խոսքի ճշտություն և ճշգրտությունը։

Նմանատիպ նյութեր